Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր մրցաշարը կյանքի ուղեգիր ստացավ

Նոր մրցաշարը կյանքի ուղեգիր ստացավ
26.01.2018 | 12:34

Հունվարի 24-ին շվեյցարական Լոզան քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Սակայն մինչ դրա արդյունքներին անդրադառնալը, նախ մի երկու խոսք լիգայի մասին: Այն ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշար է, որը ներառում է եվրոպական բոլոր ֆուտբոլային ընտրանիները: Ըստ ունեցած վարկանիշի, վիճակահանությունից առաջ դրանք բաժանվել են չորս դիվիզիոնի, որոնք ներառել են նույնքան զամբյուղ: Չորրորդ՝ D դիվիզիոնի շրջանակում մերոնք Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ֆարերյան կղզիների հավաքականների հետ նախապես տեղ են գտել երկրորդ զամբյուղում, որից հետո, համաձայն կայացած վիճակահանության, Հայաստանի ընտրանուն բաժին է հասել չորրորդ խումբը Մակեդոնիայի, Լիխտենշտայնի, Ջիբրալթարի ընտրանիներով:

Նշենք, որ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակչի ուղեգիր: Զուտ հետաքրքրության համար նշենք, որ մեր դիվիզիոնի 1-ին խմբում են Վրաստանի, Լատվիայի, Ղազախստանի, Անդորրայի, 2-րդում են Բելառուսի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի, Սան Մարինոյի, 3-րդում են Ադրբեջանի, Կոսովոյի, Մալթայի, Ֆարերյան կղզիների հավաքականները:
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Եթե մերոնք հաջողեն այս փուլում, մեր առջև կբացվեն հաջորդ փուլի դռները, որի վիճակահանությունը լինելու է այս տարվա դեկտեմբերին, խաղերը՝ 2019-ի հունիսի 5-9-ին: Սակայն, կարծես թե, շատ առաջ անցանք: Օրակարգային խնդիրն այս փուլը հաջողությամբ հորով-մորով անելն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ